Ճկուն լիսեռով շարժիչներ 4.0 կվտ, TIPO RN 112B4,1420/1750 ՊՏ/ր

Ապրանքի կոդ: 580002

210000 դրամ

Քարտի առկայության դեպքում Դուք կուտակում եք 10500 դրամ



Ապրանքի նկարագիր

«Nicolini & C» ընկերությունն արդեն վաղուց մասնագիտացված է բարձր ճնշման ջրային պոմպերի ուղիղ համակցման համար նախատեսված ճկուն սնամեջ լիսեռով շարժիչների արտադրման մեջ: Սնամեջ լիսեռի շնորհիվ շարժիչ – պոմպ համակարգի ծավալային տարածքները կրճատվում են, քանի որ ուղիղ համակցումը թույլ է տալիս հրաժարվել էլաստիկ ագույցից ու պոմպի կցաշուրթից (ֆլանեց), որոնք անհրաժեշտ են ստանդարտ լիսեռով աշխատող շարժիչների միացման համար: Շարժիչ - պոմպ համակարգի ուղիղ համակցումը պարզ, տնտեսող և վստահելի տարբերակ է, քանի որ «Nicolini & C»-ն կարող է երաշխավորել մեշ ճշգրտությամբ մեխանիկական մշակումը: Շարժիչի և պոմպի լիսեռների ագուցման ճշգրտությունն ապահովում է համակարգի երկարատև և անխափան աշխատանքը: «Nicolini & C»-ն առաջիններից էր, որն իր գործունեությունը սկսեց սնամեջ լիսեռների արտադրության ոլորտում: Աշխատելով պոմպերի արդյունաբերության ոլորտի առաջատարների հետ՝ այն մեծ փորձ է ձեռք բերել՝ ստեղծելով պոմպերի բոլոր մոդելներին և բրենդներին համապատասխանող ապրանքագծեր: